Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել

Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ոստիկանության 6-րդ վարչություն քիչ առաջ շտապօգնության մեքենա մոտեցավ: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն է շտապօգնություն պահանջել:

«Ինձ տեղեկացրին, որ Արթուր Դանիելյանի պահանջով է շտապօգնություն եկել: Ձեռքի հետ կապված խնդիր է եղել: Ենթադրում եմ, որ գուցե, ձերբակալման ժամանակ ձեռնաշղթաների կիրառմամբ է դա պայմանավորված, կիմանանք», – ասաց Մելիքյանը:

Ավելի վաղ միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը հայտնել էր, որ բերման ենթարկված Արթուր Դանիելյանը ոստի և ձեռքի վնասվածքներ ունի:

Հիշեցնենք՝ այսօր բերման են ենթարկվել ընդդիմադիր 5 գործիչներ, այդ թվում՝ Արթուր Դանիելյանը:

Նրանցից երկուսը՝ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում