Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից

Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից:

«Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական էլ չունեմ: Օրինական որսորդական հրացան ունեմ, դրանով դժվար ման գամ փողոցում», – լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:

Նա պատմեց, որ իրեն բերման են ենթարկել Փարպեցի փողոցում՝ ՎԵՏՕ-ի մուտքի դիմաց: Հարցին՝ տեղյա՞կ է, թե ում պահանջով են իրեն բերման ենթարկել, Մալյանն ասաց.

«Տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն, հեղ.) երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ նույնիսկ ապօրինի միջոցներով կանխեն մեր գործունեությունը»:

Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկում դիմակավորված անձինք:

Ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում