Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան

Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ,  Aysor.am: ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել 13:30-ին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքայանն, ով այս պահին 6-րդ վարչությունում է՝ որպես Նարեկ Մալյանի փաստաբան:

«Նարեկ Մալյանի մոտ եմ՝ ոստիկանությունում։

Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։

Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

Սպասում ենք հետագա ընթացակարգին», – գրել է նա։

Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում