Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ

Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.amԻնչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Նա հիմա 6-րդ վարչությունում է: Քանի որ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը Հայաստանում չէ, վերջինիս խնդրանքով, Մալյանին նախնական իրավաբանական ծառայություն պետք է մատուցի Ռուբեն Մելիքյանը, ում դեռ թույլ չեն տալիս հանդիպել Մալյանի հետ:

«Կարող ենք արձանագրել, որ առնվազն 10 րոպե խախտում են Մալյանի փաստաբանի իրավունքը: Զեկուցվել է, որ փաստաբան է ներկայացել, սակայն այս պահին դեռ որևէ արձագանք չկա: Սա արդեն խախտում է, ինչը կարող ենք հստակ արձանագրել: ՀՀ-ում տարիներ ի վեր շատ մարդկանց աշխատանքի շնորհիվ այս իրավունքն ապահովվել է, փաստաբանների առջև դռներ չեն փակվել: Սա հստակ իրավունք է, որն ամրագրված է»,-ասաց Մելիքյանը:

Մելիքյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, կարելի է որպես խախտում արձանագրել նաև այն, որ Մալյանին թույլ չեն տվել տեղեկացնել իրեն ազատությունից զրկելու մասին իր փաստաբանին. «Աթանեսյանն ասաց, որ տեղյակ չի եղել»:

Այս պահին Մալյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ. «Յուրաքանչյուր րոպե մենք կարող ենք ավելի մեծ հավանականությամբ պնդել գերակշիռ քաղաքական էլեմենտի մասին»:

Քիչ առաջ Մելիքյանին տեղեկացրեցին, որ Մալյանի հնարավորություն են տվել կապվել կնոջ հետ. «Ես հիմա կփորձեմ կապվել կնոջ հետ, որպեսզի կարողանամ բարձրանալ վերև: Դա է ընթացակարգը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում