Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին

Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելը քաղաքական հետապնդում է համարում.

«Սա քաղաքական հետապնդում է, պատճառը՝ մեղմ ասած ծիծաղելի է», – լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

Սամսոնյանն ասաց, եթե անգամ Մալյանը զենք ունի, ապա անկասկած այդ զենքն անօրինական չի կարող լինել:

Հիշեցնենք՝ այսօր ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել դիմակավոր անձանց կողմից: Այս պահին վերջիսն գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում