Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ

Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դոնալդ Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Չէինք կարծում, որ ԱՄՆ-ում իշխանության կգա կառավարություն, որն աջակցում է ահաբեկչությանը և զբաղվում է խարդախությամբ, որը կլինի ավելի վատը, քան ԱՄՆ-ի պատմության մյուս բոլոր կառավարությունները, և խնդիրներ կստեղծի աշխարհի, դաշնակիցների, բարեկամների և նույնիսկ իր սեփական ժողովրդի համար»,– ասել է Ռոհանին իրանական հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում