Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի մարդաշատ փողոցներից մեկում. ՏԵԱՆՅՈՒԹ

Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի մարդաշատ փողոցներից մեկում. ՏԵԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և վայրէջք կատարել Իրանի փողոցներից մեկում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNN-ին։

Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է իրանական Caspian ավիաընկերությանը, որը թռչել է Թեհրանից Բենդեր Մախշեխր: Վայրէջքի ժամանակ 135 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել մարդաշատ մայրուղու վրա:

Դեպքի վայրից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ավտմեքենաներն ու անցորդները շրջապատել ինքնաթիռը: Նշվում է, որ ուղևորներից ոչ մեկը չի տուժել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում