Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա

Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայում Չինաստանից 10 զբոսաշրջիկ և երկու տեղացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածով, իսկ Թաիլանդում 14 մարդ է հիվանդացել: Այդ մասին հայտնում է Gazeta-ն:

Թաիլանդի առողջապահության նախարարության տվյալներով՝ վեց վարակվածներից հինգը Հուբեյի նահանգից են, իսկ վեցերորդը՝ Շենժենից:

Թուրքիայի Կապադովկիա նահանգի նահանգապետ Աքսարիայ Ալի Մանտին հայտարարել է, որ զբոսաշրջիկներից մեկը թոքաբորբի ախտանիշներ ունի, և նրանց հետ շփման մեջ գտնված ևս 9 մարդ մեկուսացվել է՝ որպես կանխարգելիչ քայլ։

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում վարակված է ավելի քան 4,5 հազար մարդ, մոտ 100 մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում