AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ռազմական-պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայկական բանակն այսօր նշում է իր կազմավորման 28-ամյակը: ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը համոզված էր՝ «մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է»։ Եվ այդպես էլ կա: Դա բոլորն են հասկանում, նաև մեր հակառակորդները: Այս տարիների ընթացքում հայկական բանակն ապացուցել է, որ հաղթանակած և հաղթանակող բանակ է:

Հայաստանի ռազմական- պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին

 

Վազգեն Սարգսյան
Սպարապետ, ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար

«Սիրեք, հարգեք բանակը: Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում»:

Մեջբերման աղբյուրը՝ http://www.irates.am/hy/ 

Լուսանկարի աղբյուրը՝ https://hy-am.facebook.com/tuntangaran 

 

Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար

«Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»։

Մեջբերման աղբյուրը՝ https://www.civilnet.am/news  

Լուսանկարի աղբյուրը՝ http://vazgenmanukyan.am 

 

Ռոբերտ Քոչարյան

Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ

«ՀՀ Զինված ուժերը կազմավորվեցին մեր անկախ պետականության վերականգնմանը զուգընթաց և հանդիսացան նրա առաջին ու գլխավոր ձեռքբերումը։ Հայոց բանակը մեր ժողովրդի պատմության մեջ արդեն գրել է հայրենասիրության ու հերոսության փառավոր էջեր»։

Մեջբերման աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

Լուսանկարի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջ (www.2rd.am)

 

Սերժ Սարգսյան

Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի երրորդ նախագահ

«Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան»:

Մեջբերման աղբյուրը՝ https://www.azatutyun.am/a/29109042.html 

Լուսանկարի աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/844123 

 

Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ

«Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, եւ այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը»:

Մեջբերման աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/791856

Լուսանկարի աղբյուրը՝ https://www.banak.info 

 

Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար

«Մեր Բանակն Արցախյան հաղթական հերոսամարտի ծնունդն է: Եվ ծննդյան օրից ի վեր, մինչ այս պահը, մեր երկրի եզերքները զենքով պաշտպանելու ամենօրյա խնդիրները մշտապես ուղեկցել են մեզ ու դեռ ուղեկցելու են առժամանակ: Մեր կռիվը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է ամենուր` աշխատասենյակից մինչև հրամանատարական կետ, կրթօջախից մինչև կրակադաշտ, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք»:

Մեջբերման աղբյուրը՝ http://www.mil.am/hy/news/5895 

Լուսանկարի աղբյուրը՝ https://yerevan.today 

 

Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար

«Հայոց բանակի հաղթանակների արդյունքը միայն ազատագրված հայրենի գյուղերն ու քաղաքները չեն, միայն մեր անվտանգությունը չէ: Դա մեր ժողովրդի ստացած հաղթական ոգին է, հաղթողի հոգեբանությունը և հայի համաժողովրդական ուժի նկատմամբ անսասան վստահությունը»:

Մեջբերման աղբյուրը՝ http://www.mil.am/hy/news/4612  

Լուսանկարի աղբյուրը՝ http://www.mil.am/en/news/4866 

 

Սերյան Օհանյան
Արցախի հերոս, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար

«1994թ. ի վեր, չնայած գոյություն ունի զինադադարի պայմանագիր, այնուամենայնիվ, խախտումներ լինում են։ Դրանք տեղի են ունենում մեր հակառակորդի կողմից, և այդ իրավիճակում մեր երիտասարդներն ամեն օր այդ քննությունը հանձնում են։ Մեր իրականությունը բացառիկ երևույթ է, քանի որ առանց որևէ խաղաղապահ ստորաբաժանման, մեր զինծառայողները, դեմ առ դեմ կանգնած հակառակորդի առջև, ոգու, պատրաստության, որակական չափանիշների շնորհիվ այդ քննությունն ամեն օր հանձնում են՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները»։

Մեջբերման աղբյուրը ՝ https://razm.info/18148 

Լուսանկարի աղբյուրը՝ https://razm.info 

 

Լևոն Մնացականյան
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար

«Արցախը` մեր պապենական երկիրը, ի սկզբանե հայինն էր և մենք գիտենք ինչի համար ենք պայքարում: 90-ականներից առ այսօր անընդհատ սպառազինվող հակառակորդը որքան էլ հոխորտա` չի կարողանա առավելության հասնի, քանի որ նրա դիմաց կանգնած են Հայրենիքի համար անձնազոհության պատրաստ մեր զինծառայողները և իրեց ազատության ու անկախության համար պայքարող ժողովուրդը»:

Մեջբերման աղբյուրը՝ http://nkrmil.am/category/17/view/1886 

Լուսանկարի աղբյուրը՝ http://nkrmil.am/category/17/view/1796 

 

Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոս
Գեներալ-մայոր

«Ադրբեջանցիները թեև շատ զենք ունեն, բայց մեր մարտական ոգին չունեն: Մեր այսօրվա տղաները գիտեն, որ իրենց ավագ սերունդը հաղթել է, իսկ հակառակորդի սերունդը գիտի, որ իրանց ավագ սերունդը մարտի դաշտից փախել է: Ի՞նչ ոգի կարող են ունենալ: Զենքն ու զինամթերքը ոչ մի բան է, եթե պատրաստվածության մակարդակը ցածր է»:

Մեջբերման աղբյուրը՝ https://artsakhpress.am 

Լուսանկարի աղբյուրը՝ https://voskanapat.info/?p=32524&l=am 

 

Նորատ Տեր-Գրիգորյանց
Գեներալ-լեյտենանտ

«Հայաստանի հանրապետությունն ունի մեկ իրական դաշնակից՝ Հայոց բանակը: Վստահեցնում եմ՝ մեր բանակն ի զորու է ոչ միայն պահել առկա սահմանները, այլև հարկ եղած դեպքում ընդարձակել դրանք»:

Մեջբերման աղբյուրը՝ https://lratvakan.am 

Լուսանկարի՝ աղբյուրը՝ https://www.panorama.am 

(Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ Դավիթ Հակոբյանի ինստագրամի էջ)

 

 

Լրահոս
Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan