AM | RU
USD
EUR
RUB

«Առավոտ». Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև. քաղաքագետ

 

««Խնդիրն այն չէ, թե ինչ է առաջարկվել, այլ այն, թե ինչի շուրջ են կողմերը պատ­րաստ համաձայնել: Այսօր առայժմ չունենք այն տարբերակը, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար և հանդես կգար որպես երկարատև, կայուն խաղա­ղության հիմք:

Այսինքն՝ չունենք փաստա­թուղթ, որը գտնվում է քննարկման մեջ, որքանով որ հասկանամ եմ՝ դա աշխատանքային փաստաթուղթ է, այլ ոչ թե այն փաստաթուղթը, որի շուրջ առկա է կողմերի համաձայնությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հրապարակած այն կետերին (այդ թվում` յոթ շր­ջանի վերադարձ Ադրբեջանին), որոնցից սկսած՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրեն առաջարկվել է շարունակել արցա­խյան հակամարտության շուրջ բանակցու­թյունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Վարչապետն ասել էր նաև, որ պատրաստ է վերսկսել բանակցություններն այն կետից, որ թողել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ու հարցադրում արել՝ Արցախի նախագահի թեկնածուներն ու Արցա­խի ժողովուրդն ուզո՞ւմ են դա:

Ալեքսանդր Մարգարովն այս առնչությամբ ընդգծեց. «Արցախի ժողովուրդն արդեն իսկ հանրաքվեի միջո­ցով և պետական ինստիտուտների կառուցմամբ հաստատել է պատրաստակամությունն ու վճռականությու­նը՝ ունենալու սեփական պետություն, իսկ ՀՀ-ն և ՀՀ քաղաքացիները քանիցս ապացուցել են, որ հանդես են գալիս որպես երաշխիք՝ Արցախի հետ միասին: Ադրբեջանը չի համաձայնի այն հանգամանքին, որ Արցախը շարունակի լինել անկախ պետության, այսինքն՝ մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև: Հայաստանյան կողմը պնդում է, որ Արցախն իր կարգավիճակով պետք է լինի անկախ: Բնականաբար, Ադրբեջանը չունի հնարավորություն այդ մոտեցման հետ համաձայնելու: Առայժմ բանակցային գործընթացը գտնվելու է այս տիրույթում, երբ դիրքորոշումները չեն համընկնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan