«Հրապարակ». Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին

«Հրապարակ». Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին

«Ուրբաթ օրը Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին: Նախ երևի շնորհակալական ռևերանսի, ապա՝ քննարկելու հետագա քայլերը»,- ասաց ԼՀԿ մեր աղբյուրը:

Այցի նպատակը ո՞րն էր՝ հարցրինք քաղաքապե­տարանի մամլո քարտուղարին: «Անկեղծ ասած՝ ես տեղյակ չեմ այցից, իսկ եթե ինչ-որ շփում եղել է, ապա կուսակիցներն են, ու կապ չունի՝ ԱԺ նախագահ է, թե քաղա­քապետ. քաղաքական դաշնակիցներ են»: Չէ, պարզապես ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մերժման ֆոնին ընդդիմադիրները պնդում են, որ եկել էր «մերսի» ասելու: «Որևէ ռևերանսի կամ մերսիի կարիք չկար, որ Մարությանը դրա համար այցելեր ԱԺ, քննիչ հանձնաժողո­վի մասով ԱԺ-ում տեղի է ունեցել այն, ինչ պահանջում էր օրենքը»: Տեղեկություն կա, որ դիմել եք միջազգային բանկերին՝ քաղա­քային ավտոբուսների համար վարկ ստա­նալու: «Քաղաքապետարանը կառավա­րության աջակցությամբ համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ. վարկը կհաստատվի»:

Ասում են՝ քաղաքին պետք է 850 ավտո­բուս՝ 100-ով ցավին դարման կարվի: «100 մեքենան այս տարվա ընթացքում կլինի, տրանսպորտի ռեֆորմների համար 3-4 տարի կպահանջվի: Ցավին դարման չէ, համենայնդեպս, հրատապ խնդիրները կլուծվեն, հաջորդող տարվա ընթացքում ավտոբուսների այլ ծավալ կընդգրկենք»: Դիմելո՞ւ եք ծանոթ մեթոդին՝ պարոն Սամվել Ալեքսանյանի ու այլոց բարեգործա­կան օգնությանը: «Սամվել Ալեքսանյա­նին մենք երբեք չենք դիմել՝ ինքն է դիմել, ինչպեսև մնացածների դեպքում է: Սամվել Ալեքսանյանի անունը որքան ուզում եք, կարող եք շեշտել, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում ստացված նվերնե­րի, մասնավորապես, «ԿամԱԶ»-ների և ոչ միայն՝ «Գազ», Մերսեդես», այլ մակնիշի մե­քենաների շատ չնչին մասն է Ալեքսանյանի կամ նրա հետ կապված մարդկանց կողմից նվիրված»: Ցանկություն չի հայտնել ավտո­բուս նվիրելու: «Ցավոք սրտի, դեռ ոչ»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում