Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի

Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ,  Panorama.am: Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են ավերվել։ Դրանց փոխարեն կկառուցվի 2000 նոր բնակարան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը: Վերջինս նշել է, որ հողային աշխատանքներն արդեն սկսվել են:

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը,, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել է 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում