Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան

Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, News.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա շեշտեց, որ այսօր պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ է, այլ պայքարը Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրության միջեւ է. «Ուղղակի Նիկոլը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը»։

Հարությունյանի խոսքով՝ երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում