Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը
27/01/2020 11:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղիղ եթերով ասել է, որ իրանցիները չպետք է թույլ տան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը» վնասի ազգային միասնությանը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ Ռոհանիի, Իրանի ժողովուրդը պետք է դիմադրի և Թրամփին թույլ չտա հաջողության հասնել ժողովրդի ու իստեբլիշմենտի միջև բացը ստեղծելու գործում:
«Մենք պետք է մնանք միասնական … Մի մերժեք ընտրությունները», – ավելացրել է Ռոհանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում