ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա

ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

«Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Չինաստանում համաճարակային իրավիճակը լարված է կորոնավիրուսի ի հայտ գալու հետ կապված: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում