Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հունվարի 26-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, 24 մարդ մահացել է, միայն երկուսն են դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովին:

Սրանից մեկ օր առաջ հաղորդվել էր 1975 վարակվածների մասին:

«Հունվարի 26-ին երկրի 30 շրջաններ տեղեկացրել են կորոնավիրուսով վարակվելու 769 նոր դեպքի մասին, նոր ծանր դեպքերը 137-ն են, 24 մարդ մահացել է (բոլորը Հուբեյ նահանգում), երկու մարդու դուրս են գրել հիվանդանոցից, ենթադրյալ վարակվածների թիվը հասել է 3806-ի»,– ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, նրանցից 80-ը մահացել են:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում