Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն

Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ղազախական Bek Air ավիաընկերության աշխատակիցները, որի ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2019 թվականի դեկտեմբերին, վերանորոգել են վնասված հատվածները սովորական կպչուն ժապավենով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Ինքնաթիռների ստուգման ընթացքում Ղազախստանի ավիացիոն վարչության տեսուչները որոշ ինքնաթիռների վրա հայտնաբերել են մի շարք վնասվածքներ: Դրանցից մեկի վրա նրանք գտել են կպչուն ժապավենով ամրացված հատվածներ․ «Կպչուն ժապավենը կարելի է օգտագործել, սակայն դա պետք է լինի հատուկ ժապավեն: Բայց այն, ինչ հայտնաբերեցին մեր տեսուչները, ավիացիոն չէ»,-ասել է թռիչքների անվտանգության գծով տնօրեն Լինդա Օրլեդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում