AM | RU
USD
EUR
RUB

Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 25-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։

Խոսելով Արմեն Գասպարյանի մասին ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ նա երկար տարիներ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, իսկ նշանակվելուց առաջ ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետն էր։

Արման Սարգսյանը ներկայացրեց նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որը մինչ այդ պարեկապահակետային ծառայության գնդի հրամատարն էր։ Ներկայացվեցին նաև Երևանի տարածքային բաժինների նորանշանակ պետերը։ Արման Սարգսյանի խոսքով՝ նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով, գիտելիքներով ու սրտացավ ծառայությամբ լավ օրինակ կլինեն առավել երիտասարդ կադրերի համար, ովքեր ապագայում իրենց օրինակով կհամուզվեն, որ առաջխախացման միակ գրավականը մասնագիտական գիտելիքների կատարելագործումն ու ծառայության նկատմամբ սրտացավ վերաբերմունքն է։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ թարմացված ղեկավար կազմով Երևան քաղաքի վարչության ու ենթակա տարածքային բաժինների ծառայողները կիրականացնեն առավել սրտացավ ու արդյունավետ ծառայություն։

Երախտիքի խոսք ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանը։ Նա, դիմելով ծառայողներին, շնորհակալություն հայտնեց միասնական աշխատանքի համար։

Արմեն Գասպարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար՝ հավաստիացնելով, որ անձնակազմի հետ համախմբված կիրականացնեն օրենքով իրենց վերապահված բոլոր պարտականությունները։

Նույն օրը Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի անձնակազմին ներկայացրեց նորանշանակ հրամանատար, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանին։

Վերջինս երկար տարիներ ծառայել է այս ստորաբաժանումում՝ զբաղեցնելով գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալն էր:

Ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խունդինյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին համախմբված ծառայության համար։

Անդրանիկ Առաքելյանն էլ վստահեցրեց, որ գունդը պատրաստված է և ունակ կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր։

Ելույթ ունեցավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը՝ նշելով, որ արտաքին ծառայությունը ոստիկանության դեմքն է և կարվի ամեն ինչ համակարգի պատիվը բարձր պահելու համար։

Արման Սարգսյանը, խոսելով գնդի ծառայության մասին՝ խստության հետ մեկտեղ կարևորեց քաղաքացիների հետ շփումներում ընդգծված կոռեկտությունն ու հարգանքը։ Խոսվեց նաև ծառայողների կարգապահության, արթաքին տեսքի և կրթվածության մակարդակի բարձրացման և այլ առաջնահերթությունների մասին։

Լրահոս
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է Այն պետք է դառնա տեղեկատվության հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը. Դավիթ Բաբայան Եվրոպայի խոշորագույն բանկն աշխատանքից կազատի տասնյակ հազարավոր աշխատակիցների Թուրքան բացահայտել է Իդլիբի հարցում ՌԴ հետ բանակցությունների արդյունքները Սահմանադրական դատարանը քննեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի մի քանի կետերի սահմանադրականության հարցը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը ՀՔԾ-ն ավարտել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը Մեղավորները նշանակված են ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու Պայթյուն՝ Դամասկոսում Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan