Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Այսօր Կապանում իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, թե ինչու այս անգամ կառավարությունը չհոգած լրագրողների տեղափոխության ծախսերը. «Դուք մեզ մեղադրում եք, որ պետական բյուջեի միջոցներն աննպատակ ենք ծախսում, դրա համար էլ չենք ուզում… Սրանից հետո ավելի նպատակային ենք ծախսելու միջոցները»:

Փաշինյանը հայտարարեց, որ որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար ֆինանսավորում են ստանում. «Թող 5 հազար դրամ ավել ծախսեն, գան վարչապետի ասուլիսին: Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք դրա համար»:

Դիտարկմանը, որ նախորդ անգամ կառավարությունը հոգացել է ծախսերը, Փաշինյանն ասաց, որ սխալ են արել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում