Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու

Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է մի քանի մարդու: Այս մասին Թվիթերի էջում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել Ռոթ ամ Սայ համայնքում: Ըստ իրավապահ մարմինների, մի քանի մարդ վիրավորվել են, կան զոհեր: Reuters-ը գրում է, որ 6 մարդ է մահացել։

Ոստիկանությունից հայտնել են նաև, որ կրակողը ձերբակալվել է: Նրա ինքնությունը դեռ պարզված չէ: Ենթադրվում է, որ հրաձիգը գործել է միայնակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում