Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու

Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: 163373 համարի աստերոիդը փետրվարին կանցնի Երկիր մոլորակի կողքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը` ՆԱՍԱ-ին հղումով:

Հաղորդվում է, որ աստերոիդի տրամագիծը 440-990 մետր է:

Ամերիկյան գործակալության տվյալների համաձայն` աստերոիդը Երկիր մոլորակի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին:

163373 համարի աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն դասվում է «Ապոլոնների» խմբին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, այդ իսկ պատճառով համարվում են պոտենցիալ վտանգավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում