Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան

Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկներ են ուղարկել Ուուհան քաղաք (Հուբեյի նահանգ, Կենտրոնական Չինաստան), որը փակվել է նոր տեսակի թոքաբորբի բռնկման պատճառով: Այս մասին ասվում է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

«ՏԱՍՍ»-ը գրում է, որ նախատեսվում է ևս վեց պահեստային բրիգադ, որոնք անհրաժեշտության դեպքում կմեկնեն Ուհան։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։

Հետևեք մեզ նաև Telegram-ում