«Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ

«Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ

«Երեկ Ազգային ժողով էր եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարարը երեկ խորհրդարանում դռնփակ հանդիպում է ունեցել ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ:

Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին և այդ առնչությամբ պատգամավորների անելիքներին միջազգային հարթակներում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախ-Հայաստան խորհրդարանական համատեղ նիստ անցկացնելու հիմնական թեմաներից մեկն էլ հենց դա է եղել: Հավելենք, սակայն, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հունվարի 26-ին մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:

Մենք տեղեկացանք, որ նստաշրջանի ժամանակ սպասվում է մամուլի ազատության և լրագրողների անվտանգության մասին քննարկում, և զեկույց կներկայացվի Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին: Զեկույցի նախագծում խորը մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում