«Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք

«Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք

«Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին միշտ էլ եղել է հատուկ ուշադրության առարկա: Խնդիրն այն է, որ տարեցտարի պետական պարտքն աճում է, այդ թվում՝ իշխանափոխությունից հետո, չնայած Փաշինյանը հանրությանը խոստանում էր, թե իրենք քայլեր են ձեռնարկելու պետության պարտքի ծավալները նվազեցնելու ուղղությամբ։

Թեպետ 2018 թվականին պետական պարտքի աճի տեմպը որոշակիորեն ընկել էր, այնուամենայնիվ, այն 2019 թ. կրկին էական ծավալներով ավելացել է։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը, որը ներառում է ինչպես մեր երկրի արտաքին, այնպես էլ ներքին պարտքը, կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։

Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5,8 %-ով և պետական պարտքի ծավալները նվազեցնելու տեսանկյունից իշխանությունները հանրության սպասումները չեն արդարացրել։

Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։

Եթե 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 122,1 մլրդ դրամ, ապա արդեն 2020 թվականի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։

Այսպիսով, պետական պարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում