Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չինական Շանհայ քաղաքում բուժել են առաջին`2019-nCoV կորոնավիրուսով վարակված հիվանդին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

56-ամյա Չենին բուժել են քաղաքային հիվանդանոցում: Նշվում է, որ հիվանդ կնոջ ինքնազգացողությունն աստիճանաբար լավացել է. 6 օր նրա ջերմությունը եղել է նորմայի սահմաններում, իսկ կորոնավիրուսի նոր թեստերը բացասական արդյունք ենք տվել: Բժիշկները Չենին արդեն տուն են ուղարկել:

Չենը երկար ժամանակ ապրել է Ուհանում`այն քաղաքում, որը համարվում է չինական մահացու վիրուսի հայրենիքը: Հունվարի 10-ի երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է և նա դիմել է քաղաքային հիվանդանոց: Երկու օրից հիվանդին ուղարկել են Շանհայ, որտեղ և անցկացվել է բուժումը:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում