Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը

Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը:

Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է. «Հայրապետական այսու Կոնդակով գոհունակ սրտով Լատուիայի, Լիտուայի և Էստոնիայի Հանրապետութեանց հայկական եկեղեցական համայնքների միաւորումով հաստատում ենք Բալթեան երկրների հայոց թեմը՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ռիգա քաղաքը:

Բալթեան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանին։

Հայրաբար յորդորում ենք Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակներին, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինութիւն և ի պայծառութիւն նորաստեղծ թեմի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում