Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ

Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կամո Վարդանանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ», – ասված է հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում