AM | RU
USD
EUR
RUB

Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«AntiFake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների հանդեպ: Antifake.am կայքի հրապարակումից անցել է տևական ժամանակ, և պատկան մարմիններից չկա որևէ արձագանք: Այդ ալիքների հեղինակները, սակայն, միայն Փաշինյանի ընդդիմախոսներով չեն սահմանափակվել, նրա «կշիռը» բարձրացնելու համար ապատեղեկատվության զոհ են դարձրել նաև համաշխարհային առաջնորդներին՝ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրել:

Ավելին կառավարության պատկան օղակների ներկայացուցիչները անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց հայտնի է այդ մարդկանց ինքնությունը, սակայն զարմանալիորեն որևէ քայլ չեն ձեռնարել հանրության տեղեկատվության անվտանգության պահպանման ուղղությամբ: Փաստացի կեղծիք, թշնամանք և զրպարտություն տարածող խումբը հայտնի է, բայց այդ գործունեությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունը այս շուրջ մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորը մտահոգություն է հայտնում պետական հաստատությունների անգործության առիթով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տեղեկացված լինելով Youtube հարթակում գործող ատելություն, սուտ, կեղծիք և բացահայտ զրպարտություն ստեղծող խմբի գործունեության մասին, որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկում օրենքի տառին համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր տալով եզրակացնելու, որ ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև մտահոգություն է հայտնում տարածված լուրերի առթիվ, համաձայն որոնց antifake.am կայքի բացահայտած զրպարտություն ստեղծող և տարածող խմբի գործունեությունը համակարգվում և ֆինանսավորվում է կառավարական օղակներից: Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամ առաջ սկսել հետաքննություն և պարզել լուրերի իսկությունն ու պատասխանատվության ենթարկել ատելություն, զրպարտանք և կեղծիք տարածող խմբին:

Անընդունելի է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից: Ուստի, մենք հայտարարում ենք, որ ստի, կեղծիքի, ատելության խոսքի և զրպարտության դեմ պայքարի համատեքստում ամենայն ուշադրությամբ հետևելու են Հայաստանի կառավարության գործունեությանը, և այդ մասին տեղյակ ենք պահելու խոսքի ազատության պաշտպանությամբ և ատելության խոսքի դեմ պայքարող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»։

Լրահոս
Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan