Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ)

Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ՀՔԾ քննիչների կողմից իր բնակարանում խուզարկությունից հետո շտապեց Սահմանադրական դատարան՝ աշխատանքի:

Նա իր պաշտպանի հետ քայլեց դեպի ՍԴ։

ՍԴ նախագահն ասաց, որ 14.30-ին ՍԴ-ում կա աշխատակարգային նիստ ու ինքը պետք է հասնի աշխատավայր, անցնի իր աշխատանքներին։

«Ձեզ հաջողություն եմ մաղթում, կրկին շնորհակալություն եմ հայտնում և ներողություն խնդրում, որ տուն չեմ հրավիրում, որովհետև պիտի գնամ Սահմանադրական դատարան։ Եվ ներողություն եմ խնդրում, որ դուք սառեցիք այստեղ, ես հույս ունեմ, որ գոնե դրանում մեղք չունեմ», – դիմելով լրագրողներին՝ ասաց Հրայր Թովմասյանը, ապա ավելացրեց. «Ոտքով եմ գնալու աշխատանքի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում