Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ)

Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ինչո՞ւ է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ընդունվում արագացված ռեժիմով։ Իսկ մի պահ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, եթե 7 դատավոր միանգամից հրաժարական տան, լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր են կարողացել ընտրել։ Յոթ դատավորին ընտրելու են յոթ տարում», – ասաց նա։

Անդրադառնալով իր հեռախոսազանգերի հնարավոր գաղտնալսմանը՝ Հրայր Թովմասյանն ասաց.

«Թող գաղտնալսեն։ Իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել, երբ խոսում կամ գրում եք, այն կանխավարկածով առաջնորդվեք, որ ձեզ գաղտնալսում են։ Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, հեռախոսահամարներս չեն փոխվել։ Ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ», – ասաց նա։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հաջորդ քայլը կլինի իրեն բերման ենթարկելը, Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ դա տասներորդական և հարյուրերոդական հարց է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում