AM | RU
USD
EUR
RUB

Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Էլիտայի բացակայությունը:
Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը:

Իշխանափոխություն-հեղափոխություն եզրույթների հակադրությունների ֆոնի վրա արդեն շուրջ երկու տարի է, մեր երկիրը քայլ առ քայլ մոտենում է մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների վերջնական քաոսին: Մտածող և մտահոգ մարդիկ սկսել են ավելի հաճախ հարցնել միմյանց՝ «ի՞նչ է կատարվում երկրում և ի՞նչ է լինելու սրա վերջը»: Պատասխան չկա:

«Հեղափոխության» հետևորդները՝ հեղափոխականության անվան տակ ցանկանում են հասարակության քարտ բլանշը ստանալ իրենց իշխանությանը խանգարող բոլոր հարցերի ուժային և անօրինական լուծումներն ապահովելու համար: Բայց չեն բացատրում թե, ինչո՞վ են իրենք հեղափոխականներ և ի՞նչն են հեղափոխել: Եվ կա՞ արդյոք Հայաստանում իրեն հարգող քաղաքագետ-գիտնական, որը ևս համոզված է, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր:

2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանափոխություն համարողները լավ կանեն այլևս չշեշտադրեն այդ հանգամանքը, քանի որ այն առավել քան ակնհայտ է դառնում: Մեր երկրում ոչ մի հեղափոխություն չի եղել: Տեղի է ունեցել քաղաքականությանը հայտնի սովորական պայքար իշխանության համար, որտեղ տարբեր ուժերի աջակցությամբ հաղթել է ընդդիմությունը: Ի՞նչ գնով է հաղթել, կամ ի՞նչ հետևանքներ է ունենալու այդ հաղթանակը հայ մարդու համար՝ առավել քան մշուշոտ է:

Ի՞նչն է այսօր ձևավորում մեր երկրի քաղաքական համակարգը, որո՞նք են այդ համակարգի ինստիտուտները և ի՞նչպիսի բացահայտ կամ թաքնահարույց խնդիրներ են նրանք դրել իրենց առջև, ինձ համար մոտավորապես պարզ է: Բայց այն բարդ է հասանելի դարձնել լայն հանրությանը:

Ընդդիմությունը շարունակաբար քննադատում է իշխանության մեջ հայտնված մարդկանց, սակայն միակ բանը, որտեղ նրանք մեղավոր չեն, դա այն է, որ նրանց ճնշող մեծամասնությունը, շատ պատահաբար, կոպտացիայի սկզբունքով հայտնվել է քաղաքական իշխանության իրացնողի և պատասխանատուի աթոռներին: Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե ապագայի ի՞նչ պատասխանատվություն են ստանձնել, և որ իրենց անպատասխանատվության աստեղային ժամն արդեն ավարտվել է:

Հետևելով ներհայաստանյան զարգացումներին, վստահ կարելի է ասել, որ եկել է էլիտաների ձևավորման ժամանակը և ապագան պետք է որոշվի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական և հոգևոր էլիտաների պայքարի արդյունքում (երկրորդ փողոցից իշխանությունը մեր երկրի վերջը կլինի): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ գաղափարներ ու արժեքներ են գեներացնելու այդ էլիտաները:

Որքնով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը: Առանց իշխող ռազմավարական էլիտայի ձևավորման, նա հեռու գնալ չի կարող: Այսօր իր պայմանական թիմը (լինի դա սորոսական, լևոնական թե քպական) չունի էլիտար բնույթ: Նրանց ճնշող մեծամասնությունը քաղաքականության համար սովորական դիլետանտներ են և զբաղված են Նիկոլի անձի պաշտամունքով: Պատակահական չէ, որ սոցիալական ցանցերում ցանկացածին կարելի է քննադատել, բացի Նիկոլից: Իշխանության մեջ հայտնվածներից քիչ թե շատ խելացիները (նախարար կամ պատգամավոր) փակուղու մեջ են, և առավել զգույշ են իրենց հայտարարություններում, իսկ Փաշինյանի հետ անձնական կապվածություն ունեցողները շարունակում են էյֆորիկ, իներցիոն սկզբունքով արտաքին և ներքին քաղաքական անհեթեթություններ սփռել՝ ի վնաս իշխանությունների ու հենց Փաշինյանի:

Եկել է էլիտայի ու կոնտրէլիտայի ձևավորման ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր պետությունը հաջողված դուրս գա այս անորոշությունից ու վտանգավոր քաոսից, շատ կարևոր է, որպեսզի և՛ իշխող էլիտան, և՛ կոնտրէլիտան լինեն գաղափարականացված: Դա կլինի մեր բոլորի հաջողությունը: Եթե իշխանության մեջ հայտնվածները կաշկանդված են տարբեր ազդեցություններով, ապա գոնե կոնտրէլիտան պետք է անաչառ լինի այս հարցում:

Կոնտրէլիտայի (այսինքն՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային էլիտայի) որակից է կախված լինելու, թե ի՞նչ ապագա մենք կունենանք: Եթե պետք է ապագայում փոխենք իշխանությունը նմանատիպ վատ, կամ վրեժխնդրությամբ լցված մեկ այլ մարդկանց խմբով, ապա քաոսը և հասարակական նեգատիվ հարաբերությունները շարունակվելու են նաև ապագայում: Իսկ եթե կոնտրէլիտան լինի ամբողջությամբ գաղափարականացված, ազգային-պետական արժեքների, պահպանողականության ու բացառապես օրինականության սկզբունքների կրող, ապա մենք կունենանք ցանկալի ապագա, երաշխավորված անվտանգ զարգացող Հայաստան և Արցախ:

Ոչ մի պետականություն և քաղաքացիական հասարակություն առանց սեփական էլիտայի (ոչ օտարի կողմից ստեղծված) գոյություն չունի: Իմ համոզմամաբ, այսօր մենք ունենք մեկ ճշմարիտ ճանապարհ. իշխանությունները պետք է փորձեն ձևավորել որակյալ էլիտա, իսկ ընդդիմությունը՝ որակյալ կոնտրէլիտա: Քաղաքական պայքարը պետք է լինի միայն գաղափարական: Փողոցային ցածր ինտելեկտի, հայհոյանքի, հուզականության, շոուի, մանիպուլյացիաների, խաբեության ու մոլորությունների տանող էժանագին միտքը պետք է դուրս շպրտվի քաղաքական հարաբերություններից:

P.S.
Վատ (անբարո, տեսակով դավաճան ու անսկզբունք) մարդիկ ևս պետք է տեղ չունենան էլիտաներում:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Լրահոս
«Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan