Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան

Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան բակում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Պատկերացնում եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կան երեխաներ, և սկսում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկություններն այնպիսի քրեական գործի շրջանակում են, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել, և որը հայտնի է բոլորիդ։ Այս դեպքում, բնականաբար, իմ համոզմամբ, խուզարկության իմաստն էլ գոյություն չունի», – ասաց Արսեն Բաբայանը։

Նa ենթադրվում է, որ այս դեպքում խուզարկությունը նոտարների գործով է, քանի որ Հրայր Թովմասյանը բացառապես այդ գործով է ներգրավված որպես մեղադրյալ։

«Սա ուղղակի ժողովրդին ցույց տալու համար է, թե տեսեք, ինչ-որ մի բան իրականացվում է։ Այստեղ կեղծ օրակարգ ստեղծելու խնդիր կա», – ասաց Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից ՀՔԾ-ն խուզարկությունէ իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում