Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ

Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ ՀՔԾ-ն դիմել է դատարան Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ հրապարակման՝ առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

Հիշեցնենք նաև, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում