Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում

Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Փաշինյանը նման քայլերով բարոյական ինքնասպանության է գնում: Ես հասկանում եմ իրեն. Սերժին հեռացնելով՝ հեքիաթի անհաղթ հերոսի իմիջ ձեռք բերեց յուրայինների շրջանում, և իրեն համակրողները կարծում էին, թե նա ամենակարող է, հատկապես, որ կալավորեց Քոչարյանին:

Բայց ահա մի պաշտոնյա, որը մինչ այդ աչքի չէր ընկել ըմբոստ բնավորությամբ և որին հեռացնելը թվում էր խաղ ու պար, իր համառությամբ փշրում է Փաշինյանի՝ ամենահաղթ հերոսի լեգենդը: Դա մահացու ցավալի է Փաշինյանի համար: Բացի դա, իր թիմակիցները տեսնում են Փաշինյանի անկարողությունն այս հարցում և սկսում են կասկածել նրա կարողությունների վրա: Սա կարող է տանել թիմի տրոհման, ինչը ողբերգական հետևանքներ կարող է ունենալ հանրային աջակցությունից օրեցօր ավելի ու ավելի զրկվող Փաշինյանի համար: Եվ Թովմասյանին տապալելը կյանքի հարց է նրա համար: Բայց և նման մեթոդների դիմելով՝ Փաշինյանը ժողովրդի մտածող շերտի մոտ բարոյապես սպանում է ինքն իրեն:

Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այդ շերտի աջակցությունը չունեցող առաջնորդի գահավեժ տապալումը կարճ ժամանակի հարց է:

Խորհուրդ կտայի նրան մտածել այս մասին:

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում