AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Կրկեսի վերածվող խորհրդարան

 

«Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լի­ճը վե­րագ­տել է նախ­կին­նե­րի «փառ­քը»: Քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բո­լո­րո­վին նոր ո­րա­կի օ­րենս­դիր ձևա­վո­րե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նող­ներն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցում են՝ 7-րդ գու­մար­ման ԱԺ-ն ո­րա­կա­կան ու բո­վան­դա­կա­յին որևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի նա­խորդ­նե­րի նկատ­մամբ: Քա­ղա­քա­կան բնույ­թի բա­նա­վե­ճե­րը, նույ­նիսկ բարձր տոնն ու հու­զա­կա­նու­թյու­նը, ա­յո, կա­րող է բնո­րոշ լի­նել քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վող­նե­րին, բայց անձ­նա­կան վի­րա­վո­րան­քը, քաշք­շոցն ու մա­նա­վանդ հայ­հո­յան­քը չպետք է տեղ ու­նե­նան երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան հար­թա­կում:

Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած վի­ճա­բա­նու­թյու­նը, ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի և «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի միջև, ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց՝ քա­ղա­քա­կան ա­դեկ­վա­տու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ա­ռու­մով ի­րա­վի­ճակ չի փոխ­վել: Դրան հա­ջոր­դած մյուս եր­կու թևե­րի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» ու «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­ներն ու ի­րար «բան լսեց­նե­լը» կն­քե­ցին ա­սա­ծիս ճշ­մար­տա­ցիու­թյու­նը:

Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի փո­փո­խու­թյու­նից հե­տո հիմ­նա­կան խա­ղա­ցող­ներն ա­սես ի­րենք ի­րենց ու առ­հա­սա­րակ բո­լո­րին ա­պա­ցու­ցե­լու բան ու­նեն: Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հա­մո­զել, որ ին­քը թե՛ իշ­խա­նու­թյուն է, թե՛ ընդ­դի­մու­թյուն իր իսկ ներ­սում, ընդ­դի­մու­թյունն ա­մեն բան ա­նում է, որ ընդ­դի­մադ­րի ծի­րա­նին ու թա­գը միայն ին­քը կրի: Իսկ հա­սա­րա­կու­թյունն այդ­պես էլ չի հաս­կա­նում՝ ով ինչ խաղ է խա­ղում: Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած տհաճ, ան­թույ­լատ­րե­լի, զազ­րե­լի մի­ջա­դե­պը քն­նա­դա­տե­ցին ու դա­տա­փե­տե­ցին գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը, բայց նրան­ցից և ոչ մեկն այդ­պես էլ հարց չբարձ­րաց­րեց՝ ի՞նչ ա­նել, որ հե­տա­գա­յում նման սցե­նար­ներ չլի­նեն, ու խոր­հր­դա­րա­նը զբաղ­վի իր բուն՝ օ­րենք գրե­լու գոր­ծա­ռույ­թով: Փո­խա­րե­նը կրա­կի վրա յուղ լց­նե­լով՝ 3 օր շա­րու­նակ վատ­նե­ցին թան­կա­գին ժա­մա­նակն ու «ռազ­բոր­կա­յին ի­տոգ տվե­ցին»:

Խոր­հր­դա­րա­նա­կան քա­ռօ­րյա­յի յու­րա­քան­չյուր ե­րեք­շաբ­թի օր­վա վեր­ջին նիս­տը հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ժամ է, այդ օ­րը եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի ե­լույթ ու­նե­ցած պատ­գա­մա­վոր­նե­րից միայն մի քա­նի­սը խո­սե­ցին ըստ էու­թյան, մնա­ցա­ծը` «է՛լ գող փի­սո, է՛լ քա­չալ շուն» սկզ­բուն­քով վեր­լու­ծում էին քաշք­շուկն ու մի­մյանց վրա գո­ռում: «Ի­տոգ տա­լու» գոր­ծըն­թացն այն­քան ա­հագ­նա­ցավ, որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Մի­քա­յել Մել­քու­մյա­նը զայ­րա­ցած ու վի­րա­վոր­ված տո­նով ե­րի­տա­սարդ­նե­րին բա­ցատ­րեց, թե խոր­հր­դա­րան ին­չի հա­մար են գա­լիս: Հու­սանք՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման երկ­րի թիվ մեկ ամ­բիո­նը հե­տայ­սու նմա­նա­տիպ «բա­զար­նե­րի» ա­կա­նա­տե­սը չի լի­նի, պատ­գա­մա­վոր­ներն ի­րենք ի­րենց հա­շիվ կտան, կհար­գեն ՀՀ պե­տա­կան լե­զուն՝ գրա­կան հա­յե­րենն ու «քու­չի» բա­ռա­պա­շարն ի­րենց բա­կե­րում կկի­րա­ռեն միայն, կկա­րո­ղա­նան զս­պել ե­րի­տա­սար­դին բնո­րոշ տա­քա­րյու­նու­թյունն ու այդ է­ներ­գիան կար­դա­լու և սո­վո­րե­լու վրա կի­րաց­նեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրեական գործի մասին (տեսանյութ) Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan