Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը

Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության նախապատրաստած օրինագիծը ԵՄ կազմից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ օրինական ուժ է ձեռք բերել: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ տեղեկացնելով, որ օրինագիծը ստորագրել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհին:

Պատգամավորների կողմից օրինագծի ստորագրման մասին հայտնի էր դարձել նախօրեին: Brexit-ի պաշտոնական ամսաթիվն է հունվարի 31-ը, սակայն մինչ դա տեղի ունենա, անհրաժեշտ է նաև, որ Brexit-ի հարցով համաձայնագիրը վավերացնի Եվրախորհրդարանը:

Նշվում է, որ հունվարի 31-ից հետո ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև անցումային ժամանակշրջան կհաստատվի, որի ընթացքում առևտրային բանակցություններ կընթանան կողմերի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում