Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ

Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իսրայել կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 2020 թվականին հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, Միավորված ազգերի միության հիմնադիր երկրները հակասեմիթականության դեմ պայքարում պետք է օրինակ ծառայեն։ Նա շեշտել է, որ այս հինգ երկրները «հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ նա արդեն քննարկել է այդ գաղափարը որոշ գործընկերների հետ և դրական արձագանքներ է ստացել: Պուտինը նաև նշել է, որ աշխարհի խնդիրների վերաբերյալ հանդիպում կարող է կազմակերպվել աշխարհի ցանկացած կետում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում