Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով «Էրեբունի պլազա»-ում հնչած կրակոցների մասին:

«Տեղեկություն չունեմ ու լավ չեմ պատկերացնում, թե որքանով սա կապ ունի նախագահի, նախագահի գրասենյակի հետ, որն է եղել նրա մոտիվացիաները: Երբ հարցը պարզ կլինի, ես կպարզաբանեմ»:

Հարցին՝ իրականությանը համապատասխանում են արդյո՞ք տեղեկությունները, որ տվյալ անձը պահանջել է ցույց տալ Քոչարյանի գրասենյակի տեղը, Սողոմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, գիտի այն, ինչ հայտնում են լրատվամիջոցները. «Ես ներսում չեմ եղել»:

Սողոմոյանի խպոսքեով, միջադեպի պահին որևէ մեկը գրասենյակում չի եղել, ճաշի ժամ է եղել, իսկ հետո չեն կարողացել ներս մտնել, քանի որ ոստիկանությունմ շրջափակել է այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում