Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Էրեբունի պլազայում» քիչ առաջ հնչած կրակոցների միջադեպին։

«Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում