Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Hraparak.am: Քիչ առաջ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Էրեբունի Պլազայի կրակոցների վերաբերյալ լրագրողներին ասաց, որ 14:45 քաղաքացուց ահազանգ են ստացել, որ շենքում կրակոցներ են հնչում, Էրեբունի Պլազայում զինված մարդ կա:

Ժամանել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Տուժողներ, ըստ նախնական տեղեկության, չկան, բայց Ահարոնյանն ասաց` տեղեկատվությունն այս պահին ստուգվում է:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Էրեբունի Պլազայում կրակոցներ արձակած մարդը, որը ավտոմատով ներս էր մտել և հարցրել էր, թե որտեղ է Քոչարյանի գրասենյակը, այս պահին գտնվում է հյուրանոցի ֆոյեում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, նա պատանդ է վերցրել ինչ-որ անձի, ոստիկանները չեն կարողոնում ներս մտնել, քանի որ նա կրակում է ներսից։

Մանրամասն` տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում