«Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են

«Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Առնվազն կասկածելի շրջանակներից կառավարվող «Թրանսփարեսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը մեր երկրում կոռուպցիայի նվազում է արձանագրել՝ իր աղյուսակում Հայաստանին 180 երկրների մեջ տեղավորելով 77-րդ տեղում: Մի կողմ թողնենք տրամաբանական հարցը, թե ինչու՞ մեր քաղաքացին ավելի լավ չի ապրում, եթե կոռուպցիան նվազել է: Նաև մի կողմ թողնենք ժողվարչապետի կողմից խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աջ ու ձախին պաշտոնների նշանակելու փաստի և պետական գանձագողության պարագայում կոռուպցիայի ցուցանիշի նվազման կորելիացիայի անտրամաբանականությունը: Ինչու չէ, նաև մի կողմ թողնենք տրամաբանական խզվածքը, թե ինչպես է ստացվել, որ երկրում «կոռուպիցիայի նվազմանը» զուգահեռ խայտառակ կերպով նվազել են արտասահմանյան ներդրումները:

Անդրադառնանք գլխավորին: Գիտե՞ք, թե ինչու՞ է «Թրանսփարանսին» նման շաբաշներ անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին: Որովհետև իրենք նույնպես զավթողների շարքում են, իրենք նույնպես փայատեր են: Ատելության կուսակցության շարքերում սրանք պատգամավորներ ունեն, սրանք ԱԽՔ ունեն: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կարգի են օկուպացրել երկիրը, ինչ կարգի ազդեցություն ունեն ժողվարչապետի վրա, որ ստիպեցին նրան անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն իրենց հանձնել: Սորոսի գրասենյակի հետ «ոչ մի կապ չունեցող», տարբեր երկրների հետախուզական ծառայությունների հետ «ոչ մի կապ չունեցող» «Թրանսփարենսին» Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում մարդ է նշանակում, որ պետական գաղտնիքներին հասանելիություն ունենա: Այ հենց դրա համար էլ Մոսկվայում, Թեհրանում, Վաշինգտոնում այդ մարդուն մարդու տեղ չեն դնում, մեր երկրին էլ չասեմ, թե ինչ աչքով են նայում: Փաստացի, «Թրասփարանսին» ինքն իրեն է լավություն անում: Եթե չանի, ժողվարչապետը «Թրասփարանսիի» ԱԽՔ-ին էլ, պատգամավորներին էլ ականջներից բռնած փողոց կշպրտի: Ի դեպ, Ատելության կուսակցությունը 180 երկրների շարքում 77-րդը լինելու փաստից պետք է որ վատ զգա: Ստացվել է այնպես, որ աշխարհացունց հեղափոխությունից շուրջ 2 տարի անց իրենց իսկ հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» կոռումպացիայի ցուցանիշով ընդամենը 77-րդ է: Մինչդեռ «ժողովրդավարության բաստիոնը» առնվազն հնգյակում պետք է լիներ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում