AM | RU
USD
EUR
RUB

Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հայաստանի ու Նիդերլանդների Թագավորության առևտրատնտեսական կապերը վերընթաց կերպով աճում են: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ Ստեֆ Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցին ընդառաջ: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

«Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո: Այս փաստն ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը ՀՀ-ում դեսպանություն բացելու համար»,- հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում դեսպանություն բացելու Նիդերլանդների որոշումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց առևտրատնտեսական ցուցանիշների դրական միտումները: Մասնավորապես, Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26 տոկոս: Ընդհանուր առմամբ, առևտուրը վերջին տարվա ընթացքում աճել է 9.2 տոկոսով:

Հայաստանում առկա փոփոխությունները, ինչպես նաև դարավոր մշակույթը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նիդերլանդների քաղաքացիների համար: Մեկ տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների թիվը շեշտակիորեն աճել է, մոտավորապես, աճը կազմում է 23 տոկոս: Նախարարը համոզված է, որ այս ոլորտն առավել կզարգանա ուղիղ չվերթի բացման պարագայում:

Հայաստան-Նիդերլանդներ միջպետական հարաբերություններում կարևոր դեր է վերապահված խորհրդարանական համագործակցությանը: 2019թ. հոկտեմբերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցելություն կատարեց Նիդերլանդներ, որի ընթացքում ձևավորվեց Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակը՝ բաղկացած քաղաքական, գործարար, մշակութային և գիտության գործիչներից:

Նախարարի խոսքով, մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում, խոսքը գյուղատնտեսության, թափոնների վերամշակման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության բնագավառների մասին է: Նախարար Մնացականյանը հատկանշական համարեց այն, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ-նիդերլանդական համագործակցությունն օրինակելի է: Հայաստանն այդ ոլորտում Նիդերլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում:

«Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության տեսանկյունից: Նախորդ տարվա վերջին Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները հինգ օրվա տարբերությամբ միաձայն վավերացրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա վկայում է ԵՄ-ի հետ մեր փոխգործակցության խորացմանը ԵՄ-ի հիմնադիր երկրներից մեկի՝ Նիդերլանդների կարևոր աջակցության մասին: Ուրախությամբ ենք արձանագրում երկու երկրների միջև մշակութային կապերի խորացումը: Նիդերլանդներում թարգմանված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթները զգալի հետաքրքրություն են առաջացրել նիդերլանդացի ընթերցողների շրջանում»,-ասաց նախարարը թարգմանված այդ գիրքը փոխանցելով Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին: Նախարար Մնացականյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի Նիդերլանդների տարբեր քաղաքներում հանդիսավորությամբ նշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյակը:

«Գործընկերոջս հետ խոսեցինք նաև կանխարգելման օրակարգի և այն առաջ մղելու կարևորության մասին: Մեր երկու պետություններն ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցության հարուստ փորձ, և մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել՝ այն առավել զարգացնելու ուղղությամբ: Առկա է համագործակցության մեծ ներուժ խորացնելու արդարադատության գիտության, կրթության բնագավառներում: Այդ ուղղությամբ արդեն իսկ կյանքի են կոչվում համատեղ ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով նոր բնագավառներ, օրինակ` բնապահպանությունը»,- ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Ստեֆ Բլոկի հետ հանդիպմանն անդրադարձել են միջազգային օրակարգի հրատապ հարցերին: «Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ այցը ծրագրված է գարնանը:

Լրահոս
«Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները «Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են «Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար «168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին «Հրապարակ». Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել «Փաստ». Փաշինյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե երկրում բոլորը կամ հանցագործներ են, կամ հակապետական տարրեր, կամ դավաճաններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել. ՈՒՂԻՂ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է. մանրամասներ Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ Մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ. թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում. Արմեն Աշոտյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսը դադարեցվել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է «Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի»-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը (ֆոտո) Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա նոր կորոնավիրուսի թեմային նվիրված մամլո ասուլիսով Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում Հակաադրբեջանական քարոզչությունն այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, այլապես տանուլ կտանք. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ) Սերժ Սարգսյանի պաշտպանը գործից գաղտնիքներ բացեց. անակնկալներ կլինեն դատարանում «Այո»-ի 3 մլն դրամանոց լոգոն 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնությունն է․ ՔՊ-ն քննարկում է ստեղծված իրավիճակը Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ադրբեջանական քարոզչամեքենան հասկացել է, որ շատ մեծ սխալ է թույլ տվել. Արմինե Ադիբեկյան Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը Ապահովեք օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի փոխանցումը ՀՀ պետական բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ Հրապարակվում է Ս․ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդության մասին որոշումը. ՈՒՂԻՂ «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է արմենոցիդի. Ավագյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, գրանցվել է մահվան 19 դեպք Սպասվում են տեղումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan