AM | RU
USD
EUR
RUB

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին:

Բանաձևը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը: Նրա անդամ են հանդիսանում ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլն:

ԲԱՆԱՁԵՎ

Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ

• Ընդգծելով Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն և համապարփակ քաղաքական երկխոսության և ներառական քաղաքական միջավայրի կարևորությունը;

• Շեշտելով, որ տեղեկատվության բազմազանությունը, լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը և ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքներն են և հանդիսանում են հայկական պետականության կայացման հաջողության բանալին;

• Նշելով ընդդիմության և կառավարության ընդդիմախոսների վրա քաղաքական դրդապատճառներով պետական​​ ազդեցության չարաշահման անհանգստացնող շարունակությունը:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)։

· Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;

· Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական ​​համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական ​​որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց;

· Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական ​​համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց;

· Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին և նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:

· Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարևորության մասին;

· Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետևել և աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների:

Ջոկյակարտա, 2020 թվականի հունվարի 23

 

 

 

 

Լրահոս
Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ) Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ». Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել «168 ժամ». ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան «Փաստ». Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը» «Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է «Փաստ». Իշխանության «լյուստրացիոն» քաղաքականությունը. փնտրվում են իրական սեփականատերեր «Հրապարակ». Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել «Փաստ». «Ֆեյքերով» մանիպուլյատիվ քարոզչության առաջամարտիկները հենց իշխանություններն են «Ժողովուրդ». «ԱՅՈ»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն «Փաստ». Նոր օրհներգի համար ստացվել է 200 հայտ, բայց գործընթացն առկախվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները. ՊՆ Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է բացառապես Սորոսի հիմնադրամի հետ կապված կազմակերպությունների հե՞տ Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. Տեսանյութ Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. ուղիղ Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan