Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում