ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ, ով սահմանադրական իրավունքի հանրահայտ մասնագետ է և մասնակցել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի 1970 թ. Սահմանադրության նախագծի մշակմանը, հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։

Պրոֆ. Լուսինը Հայաստան է ժամանել առաջին անգամ Ստեփանակերտ քաղաքում անցակացվող Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանների նախաձեռնությամբ կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցույթի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Հայկական իրավաբանական ընկերակցության նախկին նախագահ և Հայաստանում իրավական պետության և իրավագիտության զարգացմանն ուղղված ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեցող պրոֆ. Լուսինի հետ քննարկվել են սփյուռքի իրավաբանների և Հայաստանի իրավական ոլորտի հաստատությունների համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԴ փոխնախագահ Ա.Գյուլումյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախկին դեկան Թ. Սամուելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում