AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար:

«Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է»,-նշել է նա։

Կառավարության ղեկավարն ասել է, արդեն երկրորդ տարին է, որ մեր պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում են սուբվենցիոն ծրագրերի համար:

«Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով»,-նշել է նա։

Նրա խոսքով, երբ համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել:

«Այս ընթացքում մենք ի՞նչ եզրակացության ենք եկել. մեր եզրակացությունը կարծես թե միանշանակ է դառնում, որ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն, ընդ որում՝ այստեղ խոսքը և՛ ծավալների, և՛ որակի մասին է»,-ասել է նա։

Լրահոս
Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan