Լիբանանի առաջին հայ կին նախարարը

Լիբանանի առաջին հայ կին նախարարը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ձևավորած նոր կառավարության մեջ տեղ է զբաղեցրել նաև ազգությամբ հայ նախարար Վարդինե Օհանյանը։

Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացնող Վարդինե Օհանյանը զբաղեցրել է Լիբանանի Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

Ինչպես գրում է Region Monitor-ը, հայ գործիչը մինչ այս նշանակումը եղել է «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրեն: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը:

Ըստ որոշ տեղեկությունների Լիբանանի նորագույն պատմության մեջ Վարդինե Օհանյանն առաջին հայ կին նախարարն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում