AM | RU
USD
EUR
RUB

Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Հեղափոխությունից հետ Հայաստանի խորհրդարանական կյանքում այն, ինչ իշխանությունն անում է, առաջին մեծ հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից, ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով»,- ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրեց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թե իբր ընդդիմությունն այսքան ուժեղ չի եղել։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։

Մարուքյանի խոսքով, սա վատ ավանդույթի սկիզբ է, այն կարող է դառնալ շարունակական։ Ընդդիմադիր գործիչն ընթերցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի գրությունը, որտեղ մասնավորապես նշված է. «...այնուամենայնիվ քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ ըստ էության կա քաղաքական կամք անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու։ Կա քաղաքական կամք տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը կոծկելու մտադրություն ունի»։

Ներկայացնելուց հետո Մարուքյանն ասաց՝ ուղղակի ապշած է, որ երկրի երկրորդ պաշտոնյան՝ ԱԺ նախագահը կարող է ինքն իր խոսքի արժեքի նկատմամբ անլուրջ մոտեցում ունենալ։

«Բայց դե ամեն մարդ ինքը գիտի, իր գործն է։ ԱԺ նախագահի դիրքի հարց է, այսինքն, այդ դիրքը կա՞, թե՞ չկա։ Ամեն մարդ իր գործողություններով ցույց է տալիս, այդ դիրքը կա, թե՞ չէ, եթե կա, որքանո՞վ է լուրջ»,-ասաց Մարուքյանը։

 

Լրահոս
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan