AM | RU
USD
EUR
RUB

Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կիևը չի պլանավորում համագործակցել Մոսկվայի հետ ԵԽԽՎ շրջանակներում։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, ասել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Էլիզավետա Յասկոն:

«Ռուսաստանի հետ պետք է զրուցել միայն միջազգային իրավունքի շրջանակներում: Եթե դեբատներում Ռուսաստանը խոսում է ոչ ճիշտ և կեղծ պատմությունների մասին, իհարկե, մենք պետք է պատասխանենք»,-ասել է Յասկոն։

Յասկոյի խոսքով՝ ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձից հետո Կիևը շարունակելու է պնդել, որ Մոսկվան «գրավել» է Ղրիմը 2014 թվականին: Բացի այդ, Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են ակտիվ համագործակցել ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ:

Նշենք, որ սեպտեմբերին Ուկրաինան պաշտոնապես հրաժարվեց մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ Ռուսաստանի Վեհաժողով վերադառնալու պատճառով: Բայց անցյալ շաբաթ Ռադան բանաձև ընդունեց ուկրաինական պատվիրակության աշխատանքը վերսկսելու վերաբերյալ: Կիևում որոշումը բացատրում են նրանով, Ուկրաինան «հավատարմորեն պահպանում է Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ 2014թ․-ի ապրիլին Ռուսաստանի պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ղրիմի «անեքսիայի» պատճառով, այնուհետև պատժամիջոցներն էլ ավելի խստացան: Ի պատասխան՝ Մոսկվան դադարեցրեց մասնակցությունը նիստներին, իսկ ավելի ուշ սառեցրեց ԵԽ բյուջեի վճարումները: Նախորդ տարի արդեն Ռուսաստանի իրավունքները վերականգնվեցին ու երկիրը սկսեց վճարումներ կատարել ԵԽ բյուջե։

Լրահոս
«Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan