Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը

Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: 86 տարեկանում մահացել է անկախ Վրաստանի առաջին վարչապետ Թենգիզ Սիգուան: Այս մասին գրում է aliq.ge կայքը:

Զվիադ Գամսախուրդիայի նախագահության օրոք՝ 1990 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1991 թվականի օգոստոսի 18-ը Թենգիզ Սիգուան նախարարների խորհրդի նախագահն էր, Գամսախուրդիայի կառավարության տապալումից հետո Սիգուան նշանակվեց վարչապետի պաշտոնակատար:

1992-ի նոյեմբերի 8-ին Սիգուան նշանակվեց Վրաստանի վարչապետ և պաշտոնաթող եղավ 1993-ի օգոստոսի 5-ին, երբ խորհրդարանը մերժեց կառավարության առաջարկած բյուջեն:

2011 թվականին Ռիա նովոստիին տված հարցազրույցում Թենգիզ Սիգուան ասել էր, որ 2008-ի Ռուսաստան-Վրաստան պատերազմը Վրաստանն է սկսել. «2008-ի պատերազմը մենք սկսեցինք: Մենք սկսեցինք ռմբակոծել Ցխինվալին, ինչը ռուս խաղաղապահներին և ռուսական բանակին թույլ տվեց միջամտել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում